Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Քառյակի փաստական տրոհումը

Քառյակի փաստական տրոհումը
10.04.2014 | 13:36

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ՀՀ նախագահի աշխատակազմից ստացել է քաղաքական կոնսուլտացիաների շրջանակներում Սերժ Սարգսյանի հետ հանդիպման պաշտոնական հրավեր, հանդիպմանը մասնակցելու են Գագիկ Ծառուկյանը, Վարդան Օսկանյանը, Ստեփան Մարգարյանը: «ԲՀԿ-ն հանդիպման է գնում երկրում էական փոփոխություններ իրականացնելու օրակարգով: ԲՀԿ-ն պատրաստվում է ներկայացնել ժողովրդի մոտ կուտակված և երկրի առաջ ծառացած հրատապ խնդիրների ցանկը և դրանց շուրջ ԲՀԿ մոտեցումները:ԲՀԿ-ն հանդիպման մասին տեղյակ է պահել ոչ իշխանական քառյակի իր գործընկերներին, և հանդիպումից հետո նրանց տեղեկացնելու է արդյունքների մասին»,- նշված է ԲՀԿ-ի հայտարարությոունում:

Փաստորեն՝ Սահմանադրության համաձայն, քաղաքական ուժերի հետ ՀՀ նախագահի սկսած քննարկումներին մասնակցելու համաձայնություն տվել է ԲՀԿ-ն, ավելի վաղ քննարկումներից չէր հրաժարվել նաև ՀՅԴ-ն: ՀԱԿ-ը և «Ժառանգությունը» հրաժարվել են նախագահի հետ հանդիպումից և քառյակի մյուս ուժերին էլ ձեռնպահ մնալու կոչ են արել:

Դիտվել է՝ 2559

Մեկնաբանություններ